ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աստված չստեղծեց մահը և չի ուրախանում մարդկանց կորստյան վրա

Աստված չստեղծեց մահը և չի ուրախանում մարդկանց կորստյան վրա
22.01.2025 | 06:51

Մարդկային էությունը բարիքների ձգտող է և ոչ թե չարիքների։

Չկա որևէ բան, որ էությամբ չար լինի։

Հոբի փորձություններից էլ կարելի է իմանալ, թե սատանան զորավոր ու կանխագուշակ չէ։ Որովհետև եթե նա զորավոր մեկը լիներ, Աստծուց օգնություն չէր խնդրի ու ստանա…

Եվ եթե կանխագուշակ լիներ, չէր մոտենա փորձելու, որովհետև կիմանար, որ հաղթել չկարողանալու դեպքում, խայտառակ է լինելու։ Քրիստոսի փորձություններից էլ հասկանալի է, որ կանխագուշակ չէ, որովհետև հենց ինքն ասում էր՝ «Եթե Աստծու որդին ես». այսպիսով ցույց տալով, որ Աստծու որդու գալստյան ժամանակը չգիտեր։

Աստված չստեղծեց մահը և չի ուրախանում մարդկանց կորստյան վրա։ Վաղաժամ մահեր են տեղի ունենում, որպեսզի մարդը ամեն տարիքում ու բոլոր ժամանակներում պատրաստակամ գտնվելով, չթերանա ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ մեջ։

Պատերազմներն էլ մարդկանց ագահությունից են ծագում։

Հրեշտակները սպասավորներ են՝ մարդկանց, ժողովուրդներին, թագավորություններին օգնելու համար, համաձայն այն խոսքի, թե՝ «Մի’ արհամարհեք այս փոքրիկներից և ոչ մեկին, որովհետև նրանց հրեշտակները շարունակ տեսնում են երկնքում գտնվող իմ հոր երեսը» (Մատթ. ԺԸ, 10)…

Նրանք Աստծու ծառայության մեջ են և նպաստում են մեր փրկությանը:

Հատվածներ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ «Եղծ աղանդոց» (Աղանդների հերքումը) գրքից

Նառա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3906

Մեկնաբանություններ